Ներկա փուլում մեր գերխնդիրը Հայաստանի գահավիժումը կասեցնելն է՝ օր առաջ ոչ միայն Երևանը, նաև ամբողջ Հայաստանը ազատագրել այս ազգակործան պատուհասի իշխանությունից. Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյանը ֆեյբուքում գրել է.
«Ինչու միանալ բոյկոտին
Միանգամից նշեմ, որ Երեւանի ավագանու ընդդիմության կողմից նախաձեռնած եւ քաղաքացիների զգալի հատվածի աջակցությանն արժանացած հասարակական տրանսպորտի, ինչպես նաեւ սոցիալական մյուս ոլորտների թանկացման դեմ դժգոհությունների ու բոյկոտի կազմակերպումը դիտում եմ միջոց՝ Արցախն ու մեր զինվորներին գլխատած, միջազգային հարթակներում Հայաստանը մեկուսացրած, դաշնակիցների ու թշնամիների մոտ ամենօրյա ռեժիմով պետությանը նվաստացնող ու ստորացնող ազգակործան քայլարածից ազատվելու հնարավորություն։
Քաղաքագիտական աքսիոմներից է, որ համաժողովրդական ընդվզումները հիմնականում սկսվում են սոցիալական հարցերի շուրջ հասարակության առավել ակտիվ հատվածի բողոքներով։ Հիշենք, որ Արցախյան շաժումն էլ 88-ին սկսվեց սոցիալ-բնապահպանական հարցերի շուրջ քաղաքացիների ընդվզումով, ինչը վերաճեց հզոր ազգային- ազատագրական պայքարի։ Ինձ համար հասկանալի է ոմանց դժգոհությունը այն համատեքստում, թե ինչու հասարակությունը ոտքի չկանգնեց, երբ կորցրեցինք Արցախը եւ թշնամին բացահայտ ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք, բայց սոցիալական հարցերի դեպքում սկսեց համատարած ընդվզել։ Չեմ կարող չհամաձայնել այս մոտեցման հետ, բայց քաղաքագիտությունն ունի իր գրված ու չգրված օրենքները, որոնց հետ պետք է հաշվի նստել։
Կողմ չլինելով տրանսպորտի թանկացմանը, բայց ենթակայական տարբեր պատճառներով կան նաեւ բոյկոտը մերժող քաղաքացիներ։ Բայց ակնհայտ է նաեւ, որ իշխանությունները, տեսնելով հասարակության շրջանում շարունակական աճող դժգոհությունը, հակաօրինական ու տարբեր անբարո միջոցներով փորձում են քաղաքապետարանի, համայնքապետարանների ու իրենց ներկայացուցիչների միջոցով սադրել, վիրավորական ու ագրեսիվ կեցվածք որդեգրել բոյկոտը նախաձեռնողների նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել բախումների։ Իսկ նման իրավիճակներում իշխանությունների փրկօղակ հանդիսացող կարմիրբերետավոր «փերիների» հայտնվելը, ինչպես ականատես եղանք ավագանու վերջին նիստի ժամանակ, ընդամենը վայրկանների հարց է դառնում։ Բայց, ի պատիվ բոյկոտողների, նրանք չեն տրվում իշխանությունների սադրանքներին։
Նույնիսկ իրենք՝ վարորդներն են բարձրաձայնում իշխանությունների հրահանգների մասին, որ եթե չընդվզեն թանկացումը բոյկոտողների դեմ, կպատժվեն եւ կզրկվեն աշխատավարձերից։ Նման պարտադրանք-հրահանգը կարող է տալ միայն վարորդին որպես սեփական ստրուկ դիտարկող սինլքորը։ Եւ ողջունելի է, որ վարորդների մեծամասնությունը մերժում եւ չեն ենթարկվում իշխանությունների հակաօրոնական ու քրեական տարեր պարունակող հրահանգներին։
Ողջունելի է նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների եւ Ուսանողական նախաձեռնողական խմբի՝ բողոքի ակցիաներին միանալը, ինչը հիմք է տալիս ակնկալելու, որ փետրվարի 10-ից, երբ Բուհ-ում կվերսկսվեն դասերը, բոյկոտն ավելի մասսայական բնույթ կկրի։
Ներկա փուլում մեր գերխնդիրը Հայաստանի գահավիժումը կասեցնելն է՝ օր առաջ ոչ միայն Երեւանը, նաեւ ամբողջ Հայաստանը ազատագրել այս ազգակործան պատուհասի իշխանությունից։ Եւ բոյկոտի աճող դինամիկան կարող է նախապայմաններ ստեղծել իշխանափոխություն իրականացնելու համար, եթե, իհարկե, ընդդիմության ներսում վերջ տրվեն պառակտողական քարոզչությանն ու նախաձեռնողների նկատմամբ դավադրության տեսություններին։
Շարունակենք ավելի ակտիվորեն մասնակցել բոյկոտին»։