ԱՄՆ-ում բնակելի տներից մեկում հայտնաբերել են 24 օձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան Տեխաս նահանգում բնակվող մի ընտանիք բավականին տհաճ ու վախեցնող իրավիճակի մեջ է հայտնվել։
Ինչպես հայտում է CNN-ը, ընտանիքի անդամներից Այզեք Մաքֆադդենը զուգարան մտնելիս զուգարանի մեջ հայտնաբերում է օձի։ Այդ մասին նա անմիջապես հայտնում է իր մորը, և վերջինս առանց վարանելու բահով սպանում է օձին։
Որոշելով, որ պետք չէ ռիսկի դիմել, Մաքդաֆֆեն ընտանիքը մասնագետների է կանչում տուն և չի փոշմանում։ Առաջին հերթին, մասնագետներն ուղևորվում են դեպի օձերի համար սիրելի վայրերից մեկը՝ նկուղ և հայտնաբերում այնտեղ մի մեծ բույն։ Սողուններից մի քանիսին ձեղնահարկում են գտնում, իսկ մի քանիսին էլ՝ տնից ոչ հեռու։
Ընդհանուր հաշվով՝ տնից ու նրա տարածքից դուրս է բերվում 24 օձ։