211652_close_icon
views-count4629 դիտում article-date 23:20 07-02-2020

Գառնիի ոստիկանները Գողթ գյուղի տներից մեկում ապօրինի հրազեն են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 5-ին Գողթ գյուղի տներից մեկում հայտնաբերել են գործարանային համարով երկփողանի հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի։ 41-ամյա տանտիրոջ հայտնածով՝ հրացանն իրենն է։ Այն առգրավվել, փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր