Գեղարքունիքում գազի գինը նվազում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազի գինը 200 դրամ է։ Իսկ ահա Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ԱԳԼՃԿ-ներում 170 դրամ է։ Բացի այդ՝ Սևանում եղանակը, Տավուշի համեմատ, սառն է, ավտոմեքենաներին լիցքավորվող գազը «նստած է լինում», և դրանով մեքենան ավելի երկար ճանապարհ է անցնում։
Բազմաթիվ դժգոհություններից հետո կարծես թե սառույցը սկսել է կոտրվել, դեպի ճամբարակ տանող ավտոճանապարհի խաչմերուկի մոտ գտնվող, Իջևանի ճանապարհաշինական ձեռնարկության սեփականատեր Արծրուն Ղալումյանին պատկանող ԱԳԼՃԿ-ում արդեն մեկ խորանարդ մետր գազի գինը 185 դրամ է։ Իջևանի տարածաշրջանի Սարիգյուղի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ում «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ իրենք ևս պատրաստվում են գազի գինը 200 դրամից նվազեցնել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]