1921 դիտում
08:23 13-11-2015
Պղնձի միջազգային գինը նվազում է ու դա վատ նորություն է Հայաստանի տնտեսության համար. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը անդրադարձել է պղնձի միջազգային գներին ու համեմամատել դրանք մեր տնտեսության հետ.
«Պղնձի միջազգային գինը շարունակում է նվազել և ներկայումս սահմանում է նոր հակառեկորդներ։ Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը կազմել է 4 հազար 785 դոլար։ Սա ամենացածր զինն է վերջին հինգ տարիների ընթացքում։
Ընդ որում, գնի փոփոխության դինամիկան ցույց է տալիս, որ նվազման միտումները կայուն են, և վտքր է հավանականությունը, որ առաջիկայում գինը կվերականգնվի։ Սա վատ նորություն է մեր տնտեսության համար։ Պղնձի գնի նվազմանը զուգահեռ էժանանում են նաև այլ մետաղները, իսկ մեր արտահանման կառուցվածքում գունավոր մետաղների հանքաքարերի արտահանման ծավալները զգալի են։
Այսպես, 2015 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 միլիարդ դոլարի ապրանք, որի մոտ 40 տոկոսը հենց հանքահումքային արտադրանք է: Ընդ որում, մետաղների միջազգային գների անկումը բերել է նրան, որ Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանման Ֆիզիկական ծավալները կտրուկ աճում են, իսկ դրանից ստացված եկամուտ աճում են անհամեմատ դանդաղ»։
Նմանատիպ նյութեր
2442 դիտում
10:45 13-01-2015
Լոնդոնի ֆոնդային բորսայում պղնձի միջազգային գինը նվազել է. ՀԺ
Այս բաժնից
1459 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1336 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»