Իրանում դատարանի վճռով մեղավոր ճանաչված կնոջ մի աչքը կհանվի
Իրանում դատարանը մեղավոր է ճանաչել կնոջը, ով ծծմբական թթու էր լցրել մեկ այլ կնոջ դեմքին. վերջինս դրա հետևանքով զրկվել էր տեսողությունից։
Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, տուժածի և մեղավորի անունները չեն հաղորդվում, իսկ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականին, Մաշեհր քաղաքում։
Դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի՝ մեղավոր ճանաչվածի մեկ աչքը կհանվի։ Բացի այդ, նա 7 տարի կանցկացնի բանտում, ինչպես նաև փոխհատուցում կվճարի տուժածին։
Դեռևս հայտնի չէ, թե երբ կարող է պատիժն իր կատար ածվել։ Նման դեպքերում Իրանի օրենսդրությունը վերջին խոսք է տալիս տուժածի ընտանիքի անդամներին, և եթե նրանք ցանկանան, ապա կարող են խնդրել չկիրառել ֆիզիկական պատիժը։