211652_close_icon
views-count955 դիտում article-date 12:42 04-04-2014

Թուրքիայի դատարանի վճռով հանվում է նաև YouTube-ի արգելափակումը

Անկարայի Գյոլբաշի շրջանային դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել YouTube ծառայության արգելափակումը հանելու մասին: Ցանցի ծառայությունը հասանելի կլինի օգտատերերին, երբ պետական հեռահաղորդակցության վարչությունը հանի արգելափակումը: Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 3-ին, Թուրքիայի Սահմանադրական դատարանը բավարարեց ներկայացված հայցերը և վճռեց հանել Twitter-ի արգելափակումը, ինչն ամենևին դուր չեկավ Էրդողանին: Նա հայտարարեց, որ դատարանն իրավունք չուներ քննելու այդ գործը և ինքը չի հարգում այդ որոշումը:

Նմանատիպ նյութեր