Թուրքիայի Սահմանադրական դատարանի վճռով հանվելու է Twitter-ի արգելափակումը
Թուրքիայի Սահմանադրական դատարանը նախօրեին հայտարարել է, որ Twitter ծառայության միկրոբլոգների հասանելության արգելափակումը խախտում է հայցվորների իրավունքները:
Դատարանի որոշման մեջ նշված է, որ պետք է անհապաղ չեղյալ հայտարարել արգելափակումը: Վճիռն ուղարկվել է սոցկայքերը վերահսկող Թուրքիայի կապի և հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններ: