5739 դիտում
11:20 03-02-2017
«Արաբկիր» բժշկական կենտրոնում նախընտրական մթնոլորտ է տիրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի ընտանիքին պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոնում այս օրերին նախընտրական մթնոլորտ է տիրում։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Արաբկիր» ԲԿ-ի տնօրեն Արման Բաբլոյանը, որը մտադիր է թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրացուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել, իր աշխատակիցներին «պարտադրում է» հավաքագրել ոչ միայն իրենց, այլեւ հարազատների, ծանոթների, ազգականների 20 հոգանոց ցուցակ՝ հագեցած անձնագրային տվյալներով։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Արման Բաբլոյանն անձնագրային տվյալների հավաքելը մեկնաբանեց այլ կերպ. «ՀՀ առողջապահության նախարարությունը «Ինտեգրված առողջապահական համակարգ» ծրագիրն է տեղադրում, որը 10 քարտերի պարտադիր պահանջ ունի։ Քանի որ մեր աշխատողները, որոնք օգտվում են այդ ծրագրից, պետք է 10 քարտեր ունենան։ Այդ քարտերի տվյալների համար է ընդամենը թարմացվել բազան։ Թե չէ այլ խնդիր չկա։ Ոչ ոք ոչ ոքի ոչ մի բանում չի պարտադրել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2111 դիտում
09:51 24-05-2014
Երեկ Երևանում և հանրապետության մարզերում տոնական մթնոլորտ էր տիրում․ Հրապարակ
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»