2111 դիտում
09:51 24-05-2014
Երեկ Երևանում և հանրապետության մարզերում տոնական մթնոլորտ էր տիրում․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երևանում և հանրապետության մարզերում տոնական մթնոլորտ էր տիրում: Անգամ նրանք, ովքեր շրջանավարտներ և նույնիսկ դպրոցականներ չունեն, անմասն չմնացին այդ տոնից: Ավտոմեքենաների շչակները, փողոցներում խմբերով շրջող զվարթ շրջանավարտները, սրճարաններից լսվող Թաթայի երգը և, վերջապես, օրվա ավարտին Ազատության հրապարակի համերգն ու հրավառությունը բոլորին ասում էին, որ Վերջին զանգն է հնչել: Ողջ օրը լրագրողները շրջում էին քաղաքում և մեծահասակներին հարցեր տալիս՝ իսկ ինչպիսի՞ն էր ձեր Վերջին զանգը:
Բնականաբար, բոլորին թվում է, թե իր Վերջին զանգն ուրիշ էր, իրենք էին ուրիշ, իրենց դպրոցն ու ստացած կրթությունն էր ուրիշ: Ուրիշ, բայց ոչ ավելի լավը, քան հիմա: Այո, հիմա դա շատ ավելի թանկ «հաճույք» է, քան անցյալում: Այո, մեր (ձեր) ժամանակներում աղջիկներն այսպես չէին պճնվում, տղաների հագուկապն այսքան մանրակրկիտ մտածված չէր: Այո, այն ժամանակ Վերջին զանգի հատուկ սցենարներ չէին գրվում, և այսքան երկար պատրաստություններ չէին տեսնում: Բայց չէ՞ որ յուրաքանչյուր ժամանակ ունի իր բնորոշ գծերը, և ամեն ինչ փոխվում է, զարգանում: Եթե դուք մի անշուք հանդես եք արել, ապա մոտակա այգում առաջին անգամ համբուրել ձեր դասարանի ամենագեղեցիկ աղջկա այտը, դա չի նշանակում, որ ձեր զավակն էլ, որը 21-րդ դարի քաղաքացի է, պետք է հենց այդպես անի: Սակայն դա նաև չի նշանակում, որ ձեր զավակը պետք է «Լամբորջինիի» ղեկին նստի ու «Ֆլորենսում» Վերջին զանգի արարողությանը մասնակցելու համար միջին չինովնիկի 4 ամսվա աշխատավարձը քամուն տա: Ի վերջո, ամեն ինչ կախված է ձեր ընտանիքում տիրող մթնոլորտից, ձեր սերմանած արժեքային համակարգից և տված դաստիարակությունից: Այնպես որ, ժամանակներն այստեղ ոչ մի մեղք չունեն:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5736 դիտում
11:20 03-02-2017
«Արաբկիր» բժշկական կենտրոնում նախընտրական մթնոլորտ է տիրում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»