Պուտինը 16 գեներալ է պաշտոնանկ արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանի Քննչական կոմիտեի, Ներքին գործերի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների 16 գեներալներ պաշտոնանկ են արվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Պաշտոնանկությունների մասին համապատասխան որոշումը պաշտոնապես հրապարակվել է այսօր՝ փետրվարի 2-ին:
ՌԴ նախագահը գեներալներից երկուսին հեռացրել է նաև զինծառայությունից:
Ռուսական լարտվամիջոցները նշում են, որ կադրային նման փոփոխությունների պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ գեներալների համար անակնկալ չի եղել պաշտոնանկությունը, քանի որ նրանք դեռ մի քանի ամիս առաջ արդեն իսկ տեղյակ են եղել այդ մասին: