ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանապետերի է պաշտոնանկ արել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]--ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 3–ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ –լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Էրեբունու ոստիկանապետ է նշանակվել Գրիշա Ամիրխանյանը, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Մանվել Դավթյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Հակոբյանն ու Մ. Դավթյանը անցել են ոստիկանության կադրերի ռեզերվ: