211652_close_icon

Երկու հանրապետականների միջև բանը հասել է դիվանբաշուն. «Փաստ»

views-count9150 դիտում article-date 10:12 01-02-2017
«Փաստ» թերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀ–ում ամենամեծ չափերի կաշառքի համար մեղադրվող (14 մլն դոլար) Արամ Հարությունյանը, ով այս մարզում ՀՀԿ ղեկավարն է, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կպայքարի խորհրդարան մտնելու համար: Նույն ցուցակով ընտրություններին մասնակցելու է նաև մեկ այլ հանրապետական` Կոտայքի փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը: Ըստ «Փաստի» տեղեկությունների` այստեղ երկու հանրապետականների միջև բանը հասել է դիվանբաշուն: Արամ Հարությունյանը առանձնազրույց է ունեցել իր մրցակից Համլետ Հայրապետյանի հետ և հայտարարել, թե այս մարզում «ասողն» ինքն է, ՀՀԿ-ի պատասխանատուն ինքն է, Համլետը թող շատ «չթպրտա»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր