5945 դիտում
21:13 30-01-2017
Այսօր լրացավ շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկու 80-ամյակը
Բորիս Սպասսկին ծնվել և մեծացել է Լենինգրադում, սակայն շախմատ խաղալ սովորել է Ուրալում, ուր ընտանիքը տարհանվել է պատերազմի ժամանակ: Ապագա աշխարհի չեմպիոնը շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում , իսկ արդեն 16 տարեկանում դարձել է միջազգային վարպետ, ևս երկու տարի անց դարձել է աշխարհի պատանեկան չեմպիոն` դառնալով ԽՍՀՄ-ից այդ կոչմանն արժանացած առաջին շախմատիստը:
Հենց այդ թվականին առաջին անգամ մասնակցելով ԽՍՀՄ առաջնությանը` Տիգրան Պետրոսյանի ու Միխայիլ Բոտվիննիկի հետ կիսում է 3-րդ հորիզոնականը:
1956 թվականին` 19 տարեկան հասակում Սպասսկին նվաճում է հավակնորդների մրցաշարի ուղեգիր; Այսպիսի պատանի տարիքում դեռ ոչ մի շախմատիստ չէր մասնակցել կարևորագույն այս մրցաշարին(հետագայում Սպասսկու ռեկորդը գերազանցում է Ֆիշերը):
Մրցաշարում Սպասսկին հիանալի ելույթ ունեցավ` կիսելով 3-7-րդ հորիզոնականները: Սակայն այդ հաջողությունից հետո Սպասսկու մոտ սկսվում է երկարատև անհաջողություւների շարք: Նախ նա պարտվում է Միխայիլ Տալին և զրկվում հավակնորդների մրցաշարի ուղեգրից, այնուհետև ԽՍՀՄ առաջնության վերջին տուրում պարտվում է Լեոնիդ Շտեյնին և զրկվում միջզոնալ մրցաշարի ուղեգրից:
Սպասսկուն օգնում է հանրահայտ մարզիչ Իգոր Բոնդարևսկին: Նրա օգնությամբ Սպասսկին հաղթահարում է երկարատև ճգնաժամը և 1966 թվականին դառնում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ: 1966 թվականի Պետրոսյան – Սպասսկի մրցախաղում հայ գրոսմայստերը 12.5 – 11.5 հաշվով հաղթանակ է տոնում հավակնորդի նկատմամբ և պահպանում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Սակայն Սպասսկին 3 տարի անց նույնպես հաղթում է հավակնորդների մրցաշարում: 1969 թվականին կայանում է Պետրոսյան – Սպասսկի երկրորդ մրցախաղը: Այս անգամ ուժեղ է գտնվում Սպասսկին և հռչակվում աշխարհի 10-րդ չեմպիոն:
Չեմպիոնի տիտղոսը Սպասսկին պահպանում է միայն 3 տարի: 1972 թվականին Ռեյկյավիկում կայացած մրցախաղում նա պարտվում է Ռոբերտ Ֆիշերին:
1973 թվականին Սպասսկին երկրորդ անգամ դառնում է ԽՍՀՄ չեմպիոն:1976 թվականին մեկնում է ԽՍՀՄ-ից և ամուսնանում Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակցուհու հետ և իշխանությունները ստիպված թույլատրում են նրան տեղափոխվել Ֆրանսիա: Սպասսկին պահպանում է Սովետական քաղաքացիությունը, ԽՍՀՄ կազմում մասնակցում շախմատային Օլիմպիադաներին, փորձում է կրկին մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման պայքարին, սակայն հավակնորդների մրցաշարում հաջող հանդես չի գալիս:
90-ականներին Սպասսկին գրեթե դադարում է մասնակցել խոշոր միջազգային մրցաշարերի:1992 թվականին Բելգրադում Սպասսկու և Ֆիշերի միջև կազմակերպվում է պատմական մրցախաղ` նվիրված 1972 թվականին Ռեյկյավիկում կայացած չեմպիոնական մենամարտին: Այս մրցախաղում Ֆիշերը 10-5 հաշվով հաղթում է Սպասսկուն: Բելգրադի մրցախաղը դարձավ յուրատեսակ հրաժեշտ մեծ շախմատին` հիշեցնելով աշխարհին այն օրերի մասին, երբ նա ու Ֆիշերը փայլում էին համաշխարհային շախմատի բեմում:
2012 թվականին Սպասսկին Ֆրանսիայից հետ է վերադառնում Ռուսաստան: Հայաստանի շախմատային ֆեդերացիան ջերմորեն շնորհավորել է Բորիս Սպասսկուն ծննդյան 80-ամյակի կապակցությամբ` մաղթելով քաջառողություն և ստեղծագործական երկարակեցություն:
Նմանատիպ նյութեր
2161 դիտում
22:14 17-06-2022
Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4448 դիտում
19:26 13-06-2015
Լրացավ ներկայումս աշխարհի ամենատարեց միլիարդատեր Դավիդ Ռոքֆելեր ավագի 100-ամյակը
Այս բաժնից
4405 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1273 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ
1699 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն