Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում. Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «ПАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. Սպիտակի շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 61-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «ПАЗ» մակնիշի ավտոբուսով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում՝ կամարի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ռիտա Ք.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է քաղաքացիների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, քաղաքացիներն ահազանգել են «Սպիտակ» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Գրիգորյանն ու պարեկ Աղվան Ասլամազյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիականության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վրաերթի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձն՝ ավտոբուսը տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Սպիտակ-Վանաձոր երթուղին:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։