211652_close_icon

Սահմանադրական դատարանի նախագահի վարորդն արհամարհած ունի օրենքը, երթևեկում է առանց ամրակապվելու, գուցե վստահ լինելով, որ ինքը պարեկների մոտ անձեռնմխելի է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3679 դիտում article-date 10:02 07-10-2025
Վերջին տարիներին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմաթիվ անգամներ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության են ենթարկել օրենսդիր, գործադիր, ուժային մարմինների ներկայացուցիչներին, օլիգարխներին, հանրությանը հայտնի անձանց: 
 
Պարեկային ծառայությունը հորդորում է, որպեսզի վարորդները չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ վարորդի վարած ավտոմեքենայից, զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, հայտնաբերվելու դեպքում օրինախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Արմենակյան փողոցում «Volvo» մակնիշի «001 OS 01» համարանիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում էր առանց ամրակապվելու: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին: 

Արդյո՞ք վարորդը տեղյակ է, որ սահմանադրությամբ նաև ամրագրված է, որ չպետք է խախտես օրենքը, իսկ տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի նախագահ Ա. Դիլանյանը կկշտամբի՞ իր վարորդին, իսկ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը կհայտնաբերի՞ օրինախախտին: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր