211652_close_icon

Անգլիայի հավաքականի հայտացուցակում բացակայում են Բելինգհեմը, ֆոդենն ու Գրիլիշը

views-count439 դիտում article-date 21:30 04-10-2025
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրապարակել է հայտացուցակը առաջիկա հանդիպումների համար։

Հավաքականի հայտացուցակից դուրս են մնացել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բելինգհեմն ու «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆոդենը։ Բացակայում է նաև «Էվերթոնի» եզրային հարձակվող Ջեք Գրիլիշը։

Անգլիացիները հոկտեմբերի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Ուելսի թիմի հետ, իսկ 5 օր անց ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի K խմբի 6-րդ տուրում Ռիգայում կհանդիպեն Լատվիայի ընտրանու հետ։
Անգլիայի ազգային հավաքականի հայտացուցակը

Դարպասապահներ. Դին Հենդերսոն («Քրիստալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Ջեյմս Թրաֆորդ («Մանչեսթեր Սիթի»)։

Պաշտպաններ. Դեն Բերն («Նյուքասլ»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Ռիս Ջեյմս («Չելսի»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Մայլզ Լյուիս-Սքելի («Արսենալ»), Ջարել Քուանսա («Բայեր»), Ջեդ Սփենս («Տոտենհեմ»), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ. Էլիոթ Անդերսոն, Մորգան Գիբս-Ուայթ (երկուսն էլ` «Նոթինգհեմ Ֆորեսթ»), Ջորդան Հենդերսոն («Բրենթֆորդ»), Ռուբեն Լոֆտուս-Չիկ («Միլան»), Դեկլան Ռայս («Արսենալ»), Մորգան Ռոջերս («Ասթոն Վիլա»)։

Հարձակվողներ. Ջարեդ Բոուեն («Վեսթ Հեմ»), Էբերեչի Էզե, Բուկայո Սակա (երկուսն էլ` «Արսենալ»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»), Հարի Քեյն («Բավարիա»), Մարկուս Ռեշֆորդ («Բարսելոնա», Իսպանիա), Օլի Վոթքինս («Ասթոն Վիլա»)։

Նմանատիպ նյութեր