Վրաերթ Աբովյան քաղաքում․ «Mercedes»-ը հետիոտնի համար չնախատեսված վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վարորդը ահազանգել է շտապօգնություն, նա եղել է սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոց 4/1 հասցեում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Գյուլնարա Օ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
Օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկները օգնել են վիրավորին և տեղափոխել Աբովյանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Պարգև Ասատրյանն ու Իշխան Դավթյանը։
Ժամանել է նաև նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վիկտոր Սարգսյանը։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի մարզի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետիոտնը անցել է փողոցը հետիոտնի համար չնախատեսված վայրով, երբ մոտ 40 մետր այն կողմ առկա է եղել հետիոտնային անցում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։