211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Գրիբոյեդովի փողոցում «KamAZ»-ը բախվել է գազատար խողովակին, սկսվել է գազի արտահոսք. երթևեկությունը դադարեցվել է. օպերատիվ են գործել «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2992 դիտում article-date 11:35 08-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի 26 շենքի մոտ «KamAZ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակին և առկա է գազի արտահոսք: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Պարզվել է, որ «KamAZ»-ի՝ գազախովակին բախվելու հետևանքով սկսվել է գազի արտահոսք՝ բարեբախտաբար առանց հրդեհի բռնկման: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել՝ վթարը վերականգնելու ուղղությամբ: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Տարածքը Արաբկիրի ոստիկաններն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները սահմանազատել են: 
 
Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: 
 
Պարեկային ծաայությունը պարզում է «KamAZ»-ի վարորդի ինքնությունը: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր