211652_close_icon
views-count2206 դիտում article-date 22:14 17-06-2022

Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 93-րդ տարելիցն է: 1963 թվականին Պետրոսյանը, հաղթելով Բոտվիննիկին, նվաճում է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ 1966-ին՝ Սպասկու դեմ պաշտպանում այն։

Լեգենդար շախմատիստի մասին գրառում է կատարել Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը.

«Մի անգամ նա ասել է. «Շախմատում ամենաշատը գնահատում եմ տրամաբանությունը: Համոզված եմ, որ շախմատում ոչինչ պատահական չի լինում: Հավատում եմ միայն մտածված, ճիշտ խաղին»:

Տիգրան Պետրոսյանը միշտ փորձում էր քարոզել այլ շախմատ, ուզում էր ցույց տալ, որ շախմատում ամենակարևորն ու ամենագլխավորը ստեղծագործ արդյունքն է: Տիգրան Պետրոսյանի ներդրումը հայկական շախմատի պատմության մեջ անգնահատելի է: Նա նաև շախմատային տեսաբան և վերլուծաբան էր, որի ավանդը տեսական ու պրակտիկ շախմատային խաղի մեջ անհնար է չգնահատել:

Տիգրան Պետրոսյանը հայկական շախմատի պատմության լեգենդներից է, և մենք նրա թողած ժառանգությունը պետք է արժանի կերպով պահենք ու տարածենք»,- գրել է Մխիթար Հայրապետյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր