Չիչարիտոն անդրադարձել է Դոնալդ Տրամպի որոշմանը
Մեքսիկայի հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Խավյեր Էրնանդեսը անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Տրամպի որոշմանը` ամերիկա-մեքսիկական սահմանի երկայնքով պատ շարելու վերաբերյալ:
«Մեքսիկան իմ սրտում է: Այսօր և միշտ հպարտ եմ լինել մեքսիկացի: Այսօր մենք ավելի միասնական ենք, քան` երբևիցե: Առա~ջ, Մեքսիկա», գրել է Չիչարիտոն իր թվիթերում:
Իր գրառման հետ ֆուտբոլիստը տեղադրել է մեքսիկացի Խորխե Մենդեսի բանաստեղծությունը պատի մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
México en mi corazón. Orgulloso de ser mexicano hoy y siempre. Hoy unidos más que nunca. ¡Viva México!