Չիչարիտոն ընկել է իր տան աստիճաններից և կոտրել ձեռքը
Գերմանական «Բայերը» մոտական շաբաթները չի կարող հույս դնել հարձակվող Խավիեր Էրնանդեսի` Չիչարիտոյի վրա:
Մեքսիկացին օգոստոսի 21-ին երեկոյան իր տան աստիճաններից գլորվել է և կոտրել աջ ձեռքի դաստակը: Սպասվում է, որ Չիչարիտոն բաց կթողնի առնվազն 2 շաբաթ:
Նախորդ մրցաշրջանում Չիչարիտոն դարձավ «Բայերի» լավագույն ռմբարկուն` Բունդեսլիգայի 28 խաղերում խփելով 17 գնդակ: