211652_close_icon
views-count1789 դիտում article-date 20:03 05-04-2014

Չնայած ընդունված որոշմանը՝ Սևան Նշանյանին չեն տեղափոխում բաց ռեժիմի բանտ

Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանը իրեն պատկանած հողակտորի վրա «ապօրինի շինարարություն» անելու մեղադրանքով դատապարտվել էր երկու տարվա պատժափի, որը մեկնարկել էր Թորբալըի բաց ռեժիմի բանտում: [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1570]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ, սակայն ավելի ուշ կարգապահական պատժի պատրվակով տեղափոխվել էր փակ ռեժիմի բանտ: Նշանյանի բանտային պայմանները բարելավելու նպատակով նրա փաստաբանի նեկայացրած դիմումի հիման վրա սկսված դատական գործի նիստը կայացավ մարտի 27-ին, որտեղ որոշում ընդունվեց Նշանյանին տեղափոխել բաց ռեժիմի բանտ:Սակայն բանտի տնօրինությունը վճիռը չի կիրառել՝ պատճառաբանելով, որ Նշանյանին նոր կարգապահական տույժ է տրվել: Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայի հաղորդմամբ՝ Նշանյանի մտերիմ Ալի Նեսիմը խոսել է վերջինիս բանտային պայմանների մասին: Նա մասնավորապես ասել է. «Պայմանները լավ չեն, սակայն հերոսաբար դիմանում է: 4 հոգանոց մի խցում է պահվում, այլ դատապարտյալների հետ չի շփվում: Նրանք նույնիսկ հացն են խցում ուտում»: Նեսիմը ասել է, որ Սևան Նշանյանի ամենամեծ մտահոգությունը բանտում աշխատալու համար պայմաններ չունենալն է: Նրա խոսքով եթե Նշանյանը այնտեղ աշխատելու և ստեղծագործելու պայմաններ ունենա բանտարկությանը ուշադրություն էլ չի դարձնի: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1570]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր