211652_close_icon
views-count3147 դիտում article-date 14:51 30-01-2017

Հանրահայտ Անտոնիո Բանդերասին Մեծ Բրիտանիայում հոսպիտալացրել են

Հոլիվուդյան հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը Մեծ Բրիտանիայում շտապ տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է The Sun պարբերականը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ 56-ամյա դերասանը հերթական մարզումն էր անցկացնում, երբ ժամանակ կրծքավանդակի շրջանում սուր ցավեր է զգացել։ Նրան ժամանած շտապօգնության բժիշկները տեղափոխել են Սուրրեյ կոմսությունում իր տնից ոչ հեռու գտնվող հիվանդանոցը։ Բարեբախտաբար, որոշ բուժզննումներից հետո կարճ ժամանակ անց Բանդերասին դուրս են գրել հիվանդանոցից։ Թերթի հետ զրույցում նա ասել է, որ «իր հետ ինչ-որ էպիզոդ է տեղի ունեցել», սակայն չի մանրամասնել, թե խոսքն ինչի մասին է։

Նմանատիպ նյութեր