211652_close_icon
views-count2275 դիտում article-date 12:17 11-09-2014

Ավստրալիայում 25-ամյա տղամարդուն հոսպիտալացրել են Էբոլա տենդի ախտանիշներով

Ավստրալիայում 25-ամյա տղամարդուն հոսպիտալացրել են Էբոլա տենդի ախտանիշներով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Բժիշկները տղամարդուն տեղափոխել են Գոլդ-Կոստ քաղաքի հիվանդանոց: Հիվանդը պատմել է, որ ոչ վաղ անցյալում վերադարձել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, ուր մոլեգնում է վտանգավոր վիրուսը: Արդեն հայրենիքում նա իրեն վատ է զգացել և դիմել է բժիշկների օգնությանը: Առաջին հետազոտությունից հետո բժիշկները եզրակացրել են, որ հիվանդը, ամենայն հավանականությամբ, տառապում է Էբոլա տենդից:

Նմանատիպ նյութեր