5980 դիտում
13:59 30-01-2017
Վրաստանում խոսել են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին
Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ կապերի հարցերով հատուկ հանձնակատար Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ որոշակի պայմանների դեպքում ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման թեման կարող է կրկին արծարծվել, գրում է «Իզվեստիա» թերթը։
Նշենք, որ այս տարվա փետրվարի սկզբին տեղի է ունենալու Աբաշիձեի ու ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Աբաշիձեի խոսքով՝ հանդիպմանը, առաջին հերթին, քննարկվելու են առևտրատնտեսական, տրանսպորտային հաղորդակցության ու որոշակի հումանիտար խնդիրներին առնչվող հարցեր։
«Այլ կերպ ասած՝ մենք կոնկրետ թեմաներ ենք քննարկելու։ Առավել բարդ հարցերը, որոնք վերաբերում են հիմնականում հակամարտության շրջաններին, կդիտարկվեն ժնևյան ձևաչափով միջազգային բանակցությունների ընթացքում»,-ասել է նա՝ հավելելով, որ Թբիլիսիում պատրաստ են շարունակել այդ բանակցությունները։
«Վրացական կողմն ունի այդ քաղաքական կամքն ու պատրաստակամությունը»,-եզրափակել է խոսքը Աբաշիձեն։
Նմանատիպ նյութեր
9354 դիտում
14:59 26-08-2018
Վրաստանում խոսել են Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելու ցանկության մասին
4677 դիտում
15:58 02-10-2017
Լուկաշենկոն հայտարարել է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության մասին
925 դիտում
10:18 02-03-2024
Վրաստանի վարչապետը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկության մասին
Այս բաժնից
658 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
934 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը