Քիմ Քարդաշյանն արձագանքել է ԱՄՆ-ի տարածք մուսուլմանների մուտքի արգելքի մասին Թրամփի որոշմանը
Ամերիկյան ռեալիթի շոոի աստղ Քիմ Քարդաշյանը պատասխանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, որով այսուհետ կարգելվի մի քանի մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ։ 36-ամյա հայուհին ԱՄՆ-ում մահվան դեպքերի մասին վիճակագրական տվյալներ է հրապարակել։
[img]http://shamshyan.com/ups/images/0455651001485757422101152.jpg[/img]
Ըստ որոշման՝ որոշ ժամանակով կասեցվել է Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Եմենի, Իրանի, Սուդանի ու Սոմալիի քաղաքացիների մուտքը, բացառությամբ դիվանագիտական ու պաշտոնական վիզաներով անձանց։ Այսօր Սպիտակ Տունը հերքեց նաև այն լուրերը, թե արգելանքը տարածվելու է նաև Գրին քարտ ունեցողների վրա։