3466 դիտում
20:53 29-10-2019
Քիմ Քարդաշյանն ԱՄՆ ներկայացուցիչների պալատից ակնկալում է Հայոց ցեղասպանության ճանաչում
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել ամերիկահայերին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«ԱՄՆ ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296): Սա անձնական հարց է ինձ համար և միլիոնավոր հայերի համար, ովքեր համարվում են ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ: Կոչ արեք Կոնգրեսին և ասեք նրանց՝ գործելու ժամանակն է»,- գրել է Քարդաշյանը՝ տարածելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի՝ կոնգրեսականներին զանգահարելու արշավի էջը:
Նմանատիպ նյութեր
10024 դիտում
22:06 24-04-2018
Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին
10446 դիտում
11:36 30-01-2017
Քիմ Քարդաշյանն արձագանքել է ԱՄՆ-ի տարածք մուսուլմանների մուտքի արգելքի մասին Թրամփի որոշմանը
Այս բաժնից
505 դիտում
21:09 26-04-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
478 դիտում
20:56 26-04-2024
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ