211652_close_icon
views-count3715 դիտում article-date 20:32 28-01-2017

Գերմանիա. «Լայպցիգն» ու «Բավարիան» նույն հաշվով հաղթանակներ տարան, «Հոֆենհայմի» առաջին պարտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրի կենտրոնական խաղում 2-րդ տեղում ընթացող «Լայպցիգը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Հոֆենհայմի նկատմամբ: Այս պարտությունը վերջինիս համար առաջինն էր այս մրցաշրջանում: Առաջատարը` Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ և վաստակելով 45 միավոր, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լայպցիգն» ունի 42 միավոր: [b]Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր [/b] «Լայպցիգ» - «Հոֆենհայմ»՝ 2:1 Տիմո Վերներ, 38, Մարսել Սաբիցեր, 77 - Նադիմ Ամիրի, 18 «Վերդեր» - «Բավարիա»՝ 1:2 Մաքս Կրուզե, 53 - Արյեն Ռոբեն, 30, Դավիդ Ալաբա, 45+1
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր