Պրեմիեր լիգա. «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ին խոշոր հաշվով հաղթանակներ տարան. տեսանյութ
«Չելսի»-ն իր 11-րդ հաղթանակը տոնեց Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում: 14-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի սաները 3:0 հաշվով հաղթանակ տոնեցին «Տոտենհեմ»-ի նկատմամբ:
Զուգահեռահաբար կայացած խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն պարտության մատնեց «Սանդեռլենդ»-ին: Չնայած նրան, որ խաղասկզբում «քաղաքաբնակները» հայտնվեցին հետապնդողի դերում, այդուհանդերձ դա նրանց չխանգարեց խոշոր հաշվով հաղթանակ տանել:
«Չելսի»-ն 36 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթի»-ին առաջատարին զիջում է 6 միավորով:
[b]«Չելսի» - «Տոտենհեմ»՝3:0[/b]
Գոլեր՝Ազար 19՛, Դրոգբա 22՛, Ռեմի 73՛
[b]«Սանդեռլենդ» - «Մանչեսթեր Սիթի»՝1:4[/b]
Գոլեր՝ Ուիկհեմ 19՛- Ագուերո 21՛, Յովետիչ 39՛, Սաբալետա 55՛, Ագուերո 71՛
, 65.