211652_close_icon
views-count882 դիտում article-date 20:43 16-02-2014

Ա Սերիա. «Յուվենտուս»-ն ու «Նապոլի»-ն հաղթանակներ տարան. տեսանյութ

Իտալական Ա Սերիայի առաջատար «Յուվենտուս»-ը 24-րդ տուրում հյուրընկալեց «Կիևո»-ին և առանց մեծ դժվարության 3:1 հաշվով պարտության մատնեց Վերոնան ներկայացնող ակումբին: Այս հաղթանակից հետո թուրինյան ակումբը շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: 24 տուրից հետ Կոնտեի սաները իրենց ակտիվում ունեն 63 միավոր և ներկայումս երկրորդ տեղում ընթացող «Ռոմա»-ին գերացանցում են 12 միավորով, սակայն հռոմեական ակումբը երկու խաղ պակաս է անցկացրել: 24-րդ տուրի իր հանդիպումը հաղթանակով վարատեց նաև «Նապոլ»-ին: Նեապոլիտանցիները հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեցին առաջնության նորեկ «Սասսուոլո»-ի դարպասը: 24 տուրից հետո «Նապոլի»-ին մրցաշարային աղյուսակում 50 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: «Յուվենտուս» - «Կիևո»`3:1 Գոլեր` Ասամոա 17', Մարկիզիո 29', Լյորենտե 58' – կասերես 51' (ինք) «Սասսուոլո» - «Նապոլի»`0:2 Գոլեր` Ջեմայիլի 37’, Ինսինյե 56’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր