Ապօրինի ձուկ է որսացել Որոտան գետից
Հունվարի 26-ին ստացված տեղեկությունների ստուգման նպատակով կանգնեցվել է Քաշաթաղի շրջանի Որոտան գյուղի բնակիչ, 1956թ. ծնված Հ. Բ-ին պատկանող «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում զննությամբ հայտնաբերվել է կողակ տեսակի 162 ձուկ, որոնք որսացել է Հայկազյան գյուղի մոտակայքով հոսող Որոտան գետից ձկնորսական ցանցի միջոցով։
Հ. Բ-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջբաժին։
Ձկներն ու ձկնորսական պարագաներն առգրավված են: