Դանիացի ձկնորսը կարթով որսացել է 488 կիլոգրամանոց ձուկ. տեսանյութ
Դանիացի ձկնորս Թոմաս Պետերսեն Էլդորը կարթով որսացել է 488 կիլոգրամանոց երկնագույն մարլին: Դա տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսում՝ Ազորյան կղզիներից ոչ հեռու: Այս մասին հայտնում է The Local-ը:
Մարլինին որսալու համար Էլդորից պահանջվել է գրեթե երեք ժամ: Տղամարդը պատմել է, որ սովորաբար օվկիանոսում բաց է թողնում իր որսած ձկներին, սակայն մարլինին որոշել է ափ հանել, քանի որ պլանավորում է ապագայում ձկից պատրաստել խրտվիլակ:
Ներկա դրությամբ խոշորագույն մարլինը, որին որսացել են կարթով, կշռել է 636 կիլոգրամ: