Ինչպես հայտնում են գերմանական ԶԼՄ-ները, «Բավարիա»-ն հրաժարվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսին ձեռք բերելու գաղափարից:
«Բավարիա»-ի նման որոշում կայացնելու պատ-առ է հանդիսացել ֆուտբոլիստի հաճախակի վնասվածքներ ստանալու հանգամանքը: Բացի այդ մյունխենցիները չեն ցանկանում վատթարացնել իրենց գլխավոր մրցակցի հետ առանց այդ էլ վատ հարաբերությունները:
Հավելենք, որ գերմանացի կիսապաշտպանին իրենց կազմերում ցանկանում են տեսնել մի շարք եվրոպական գրանդ ակումբներ: