211652_close_icon

Կարեն Կարապետյանի՝ Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը չի մասնակցել Արա Աբրահամյանը. «Ժամանակ»

views-count8609 դիտում article-date 10:07 28-01-2017
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը չի մասնակցել գործարար Արա Աբրահամյանը։ Ռուսաստանի հայերի միության նախագահը գրեթե անթաքույց աջակցում է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի առաջնորդած շարժմանը։ Պատահական չէ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը հայտնվել է նրանց կողքին։ Սեյրան Օհանյանը Մոսկվայում վերջերս հանդիպում է ունեցել Արա Աբրահամյանի հետ, ով ֆինանսապես խոստացել է աջակցել նրան»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր