Վարչապետ Հովիկ Աբրահամյանը` իր եւ Կարեն Կարապետյանի հարաբերությունների մասին. իր վերջին մեսիջը նրա՞նց էր ուղղված, թե ոչ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շատ ջերմ հարաբերություններ ունի Կարապետյան եղբայրների հետ եւ բարձր է գնահատում նրանց ազգանվեր գործունեությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` արձագանքելով լրագրողների հարցին: Վերջիններս վարչապետին հիշեցրեցին Կառավարության նախորդ նիստում իր այն հայտարարությունը, թե որոշ քաղաքական ուժեր և գործիչներ են ուզում, որ Կառավարությունը ձախողվի: Այդ հայտարարությունից հետո մամուլը շրջանառում էր Կարեն Կարապետյանի անունը:
«Ավելին կասեմ` չնայած մի քանի առիթով հայտարարել եմ, որ առաջիկայում երկրում խոշոր տնտեսական նախագծեր են կյանքի կոչվելու: Դրանցից մի քանիսը հենց Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ են իրականացվելու»,-ավելացրեց վարչապետը: