Մորատան Զիդանի պառճառով ցանկանում է հեռանալ «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան խիստ դժգոհ է թիմում իր վիճակից: Մորատան խաղային պրակտիկայի խնդիր ունի: Նա հազվադեպ է մեկնարկային կազմում ընդգրկվում, ինչը նրան դուր չի գալիս: 23-ամյա հարձակվողը մտադիր է ամռանը տեղափոխվել այլ ակումբ, եթե Զինեդին Զիդանը շարունակի մնալ «Ռեալի» մարզիչ:
Ներկա պահին Մորատային ցանկանում են ձեռք բերել «Արսենալը» և նրա նախկին թիմը` «Յուվենտուսը»: Նշվում է, որ Մորատային շատ է ցանկանում նաև ձեռք բերել «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:
Այս մրցաշրջանում Մորատան մասնակցել է պրիմերայի 13 խաղի, 6 անգամ եղել մեկնարկային կազմում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: