Իսկոն ցանկանում է հեռանալ «Ռեալից». տեսանյութ
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո լքել ակումբը:
23-ամյա կիսապաշտպանը խիստ հիասթափվել է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի որոշումից, որը նրան «Բարսելոնայի» հետ խաղում (0:4) չէր ընդգրկել մեկնարկային կազմում:
Բենիտեսը Օսկոյի փոխարեն գերադասել է Խամես Ռոդրիգեսին, որը դեռ լիովին չէր ապաքինվել վնասվածքից և բացի այդ՝ մեկ շաբաթ Կոլումբիայի հավաքականի կազմում երկու հանդիպման էր մասնակցել:
Իսկոն դժգոհ է, որ երեք մրցաշրջանի ընթացքում նա այդպես էլ չդարձավ «Ռեալի» հիմնական խաղացող:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ խաղում Իսկոն փոխարինման դուրս եկավ, սակայն կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: