Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ ակումբից, հայտնում է Don Baloon լրատվական գործակալությունը:
30-ամյա պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը արդեն նոր թիմի փնտրտուքներով է զբաղված: Հիմնական թիմերը, որտեղ կարող է տեղափոխվել Ռոնալդուն, համարվում են ֆրանսիական ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:
Ռոնալդուի այդ որոշումը կապված է նրա հետ, որ ակումբում նրան ապագայում չեն տեսնում առաջատարի դիրքերում և մտադիր են թիմի խաղը կառուցել ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջ, որը նաև ավելի երիտասարդ է պորտուգալացուց: