ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Թրամփը պատրաստվում է չեղարկել Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները
Ամերիկյան վարչակազմը փաստաթղթեր է պատրաստում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեղարկելու համար։ Այդ մասին հայտնել է Atlantic Council վերլուծական կենտրոնի գիտաշխատող Ֆաբրիս Պոտիեն, հաղորդում է Rosbalt-ը։
Twitter-ի իր էջում վերջինս գրառել է. «Աղբյուրները հայտնում են, որ Թրամփի ադմինիստրացիայում հրաման է պատրաստվում՝ Ռուսաստանի վրայից պատժամիջոցները հանելու մասին»։
Հիեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, ոչր հունվարի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունենալու։