Վենեսուելայի նախագահը խնդրել է Օբամային չեղարկել իր երկրի դեմ կիրառվող պատժամիջոցները
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով չեղյալ հայտարարել իր երկրի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ որպես բարի կամքի դրսևորում, հայտնում է Excelsior-ը:
«Ես հույս ունեմ, որ նախագահ Օբաման կչեղարկի Վենեուսելայի դեմ պատժամիջոցները և կընդունի Մաքսիմիլիանո Սանչես Արվելիասից հավաստագիրը, որպեսզի ցույց տա իր բարի կամքը Վենեսուելայի և, ընդհանրապես, Լատինական Ամերիկայի հետ հարաբերություններում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել այդ երկրի դեմ 2015 թվականի մարտին: