ԱՄՆ-ն մասամբ չեղարկել է ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները
Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել ուղղաթիռների մատակարարման հետ կապված Рособоронэкспорт-ի հետ համագործակցության դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը, փոխանցում է rosbalt.ru-ն։
«Ոչինչ չխանգարեց նրանց հանել պատժամիջոցները Рособоронэкспорт-ի վրայից այն մասով, որը վերաբերում է մեր կողմից Աֆղանստանին ուղղաթիռների մատակարարմանն ու սպասարկմանը»,-մեջբերում է Ria Novosti գործակալությունը դիվանագետի խոսքը։
Վերջինիս խոսքով՝ խոսքը նաև ուղղաթիռների պահեստամասերի մատակարարմանն է վերաբերում, քանի որ դրանց սահմանափակումը չվերացնելով՝ հնարավոր չէր լինի ուղղաթիռների սպասարկում իրականացնել։