Երեկ մայրաքաղաքի սանմաքրման ողջ ապարատն աշխատում էր կառավարության շենքի ու ՀՀԿ գրասենյակի շուրջ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Մինչ շարքային քաղաքացիները առավոտից փորձում էին աշխատավայրեր հասնելու համար ձյունապատ ճանապարհները հաղթահարել ավտոմեքենաներն էլ փողոցների դժվարանցանելիության պատճառով կրիայի դանդաղությամբ էին ընթանում՝ վթարներից խուսափելու համար, երեկ մայրաքաղաքի սանմաքրման, կարելի է ասել ողջ ապարատն իր աշխատանքները կառավարության շենքի ու ՀՀԿ գրասենյակի շուրջ էր ծավալում։
Վերամբարձ տեխնիկայով անգամ կառավարության շենքից կախված սառցաբեկորն էին հատ-հատ պոկում։ Ձնից իդեալական մաքրվել էր նաև կառավարությունից դեպի ՀՀԿ գրասենյակ տանող ճանապարհը։ Բանն այն էր, որ երեկոյան Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդի նիստ էր գամարելու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]