1086 դիտում
15:31 19-05-2014
Մայրաքաղաքի սանմաքրման աշխատանքների նկատմամբ ամենօրյա անձնական հսկողություն կսահմանվի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալների և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ հրավիրած աշխատանաքային խորհրդակցության շրջանակում, հանձնարարել է նախքան բակային տարածքներում նախատեսված ասֆալտապատման հիմնական աշխատանքների մեկնարկը, մեկ անգամ ևս մանրակրկտորեն գույքագրել բոլոր այն բակային տարածքները, երկրորդական ու երրորդական փողոցները, որտեղ առկա են փոսեր և կարճ ժամանակում կազմակերպել գույքագրված տարածքների փոսալցման ու փոսանորոգման աշխատանքները:
Բակերի բարեկարգման աշխատանքների հետ կապված էլ քաղաքապետը հանձնարարել է մինչ աշխատանքների մեկնարկը տեղերում նախ փակցնել բարեկարգման նախագծերը, որպեսզի բնակիչները հնարավորություն ունենան ծանոթանալու դրանց ու, ըստ այդմ, ներկայացնելու իրենց առաջարկները, որպեսզի դրանք ևս ընդգրկվեն նախագծերում:
Սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել գործընթացը:
Անդրադառնալով վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելություններին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ըստ ոլորտների համակարգող քաղաքապետի տեղակալներին և աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերին հանձնարարել է պարբերաբար մասնակցել տարբեր վարչական շրջաններում կազմակերպվող այդ ընդունելություններին և անհրաժեշտության դեպքում օպերատիվ լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերին:
Մայրաքաղաքում ընթացող սանմաքրման աշխատանքների մասով Տարոն Մարգարյանը հանձնարարվել է վարչական շրջանների սանիտարական մաքրում իրականացնող ընկերությունների կողմից, համաձայն սահմանված ժամանակացույցի կազմակերպվող աշխատանքները մշտապես պահել հսկողության տակ: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ, այդ աշխատանքները հավուր պատշաճի իրականացնելու նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի տվյալ օղակի պատասխանատուները պարտավոր են ամենօրյա ռեժիմով անձամբ լինել տեղերում և համոզվել, որ դրանք իրականացվում են պատշաճ կերպով, այլ ոչ թե թերացումների մասին տեղեկանալ քաղաքացիների կողմից թեժ գծերով ստացվող հեռախոսազանգերից:
Հանձնարարվել է նաև մշտական հսկողություն սահմանել կանաչապատման ձեռնարկությունների աշխատանքների նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
997 դիտում
15:30 06-06-2016
Խիստ հսկողություն կսահմանվի մայրաքաղաքում ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար