4361 դիտում
10:22 27-01-2017
ՀՌԱՀ անդամը 14 միլիոն դրամով բնակարան է գնել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը 14 միլիոն 818 հազար դրամով բնակարան է ձեռք բերել: Այս մասին իմանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Ինչ վերաբերում է Առաքելյանի դրամական միջոցներին, ապա դրանք 2015 թ. հետևյալ պատկերն են ունեցել. տարեսկզբին հայտարարագրել է 500 հազար դրամ, իսկ արդեն տարեվերջին՝ միայն 100 հազար դրամ:
Նրա տարեկան եկամուտներն էլ ստացվել են երկու տարբեր աշխատավարձերից՝ կազմելով 7 միլիոն 13 հազար դրամ: Նրա կինը՝ Սուսաննա Մամիկոնյանը, նույն տարում հայտարարագրել է 50 հազար դրամ դրամական միջոցներ և 1 միլիոն 56 հազար դրամ եկամուտ, որն ստացվել է երկու տարբեր աշխատավարձի հանրագումարից:
Կորյուն Առաքելյանը ՀՌԱՀ անդամ է ընտրվել դեռևս 2009 թ.–ին: Միաժամանակ նույն տարում ընտրվել է ՀՀ հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, ապա ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել ՀՀ Հանրային խորհրդի անդամ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10554 դիտում
10:48 21-04-2018
ԱԺ պատգամավորը 16 միլիոն դրամի անշարժ գույք է գնել, 40 միլիոն դրամով՝ ավտոմեքենա. «Փաստ»
5591 դիտում
11:09 07-04-2017
ՀՀԿ-ական պատգամավորուհու ամուսինը 28 մլն 920 հազար դրամով բնակարան է գնել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը