10632 դիտում
10:48 21-04-2018
ԱԺ պատգամավորը 16 միլիոն դրամի անշարժ գույք է գնել, 40 միլիոն դրամով՝ ավտոմեքենա. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանը նախորդ տարի թվով 13 անշարժ գույք է ձեռք բերել, որից 12–ը հողամաս, իսկ մեկը՝ հասարակական նշանակության շինություն: Շինությունը գնվել է 150 հազար դրամով, իսկ հողամասերի գները տատանվել են 50 հազարից մինչև 15 միլիոն դրամի սահմաններում: Ընդհանուր առմամբ, անշարժ գույք գնելու վրա ծախսվել է 16 միլիոն 110 հազար դրամ:
Նախորդ տարի 40 միլիոն դրամով գնել է նաև «MERCEDES–BENZ S500L 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա, դրամական միջոցները կազմել են 1178 դրամ, 1 միլիոն 531 հազար դոլար ու 4202 եվրո: Եկամուտները կազմել են 206 միլիոն 859 հազար դրամ, որից 4 միլիոն 53 հազար դրամը աշխատավարձն է, 166 միլիոն 469 հազար դրամը շահաբաժին, 2 միլիոն 700 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս, իսկ 33 միլիոն 635 հազար դրամն էլ՝ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6318 դիտում
09:38 08-03-2018
Պաշտոնյան 1 տարում մոտ 60 միլիոն դրամի անշարժ գույք է գնել. «Փաստ»
4375 դիտում
08:54 10-02-2018
Երեք անշարժ գույք ու 14 միլիոն դրամի փոխառություններ. ՊԵԿ պաշտոնյայի ունեցվածքը. «Փաստ»
955 դիտում
16:07 11-05-2023
2022-ին պետությունն օտարել է 12 միավոր անշարժ գույք և 102 ավտոմեքենա. Գնել Սանոսյան
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան