Ազատե՛ք տարածքը. Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հրաժարվել է պատասխանել ռուս լրագրողների հարցերին
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հանդիպել է երկրի նախագահի հետ, ինչից հետո հրաժարվել է պատասխանել ռուս լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է TACC-ը:
Պորոշենկոն ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին «հրամայել է» ազատել տարածքը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահը հրաժարվել է պատասխանել վերջիններիս հարցերին՝ երկար ընդմիջումից հետո Դավոսում տնտեսական ֆորումի շրջանակում նրանց հարցերին պատասխանելուց հետո: