Բանակում վերջին օրերին գրանցված դեպքերի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանել է Սեյրան Օհանյանը. տեսանյութ
Բանակում վերջին օրերին գրանցված դեպքերի վերաբերյալ լրագրողների հարցերին այսօր պատասխանել է Պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանն ասել է, որ շատ ցավում է զինծառայող Մակարյանի մահվան կապակցությամբ: Հիշեցնեմ, որ նախնական տվյալներով զինվորի մահը վրա է հասել մենինգիտի հետևանքով: Անդրադառնալով երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ հոսպիտալացված ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանի առողջական վիճակին, նախարարը նշել է, որ զինվորի վիճակը բարելավվում է և արդեն կան ձերբակալվածներ:
Աղբյուր` [url=http://www.armeniatv.am/hy/news/45639]armeniatv.am[/url]