Գյումրիում Դաշնակցության ռեյտինգային ցուցակում ներգրավված են քաղաքի բժիշկները. «Հայկական ժամանակ».
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում Դաշնակցությունը սկսել է ի մի բերել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների իր ռեյտինգային ցուցակը: Սույն ցուցակում ներգրավված են լինելու մարզի անվանի բժիշկներ:
Մեզ հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում լինելու են Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն, կուսակցության անդամ Աշոտ Կուրղինյանը, Գյումրիի ինֆեկցիոն և հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Կարինե Տոնոյանը:
Դաշնակցության մարզային ցուցակում կներգրավվեն նաև Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Ռեյտինգային ցուցակը հավանաբար գլխավորելու է Ռոմիկ Մանուկյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]