2470 դիտում
09:51 25-03-2017
ՀՀԿ-ն հանձնարարել է աշխատել նաև Դաշնակցության օգտին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Հանրապետական կուսակցությունը որոշ մարզերում տեղական պաշտոնյաներին հանձնարարել է առաջիկա ԱԺ ընտրությունների համար զուգահեռաբար աշխատել նաև Դաշնակցության օգտին։ Այդ մարզերից է նաև Շիրակը։
Այդ նպատակով, նախ, Շիրակում փոխմարզպետ նշանակվեց Խաչատուր Վարագյանը, որը ՀՅԴ անդամ է, այն դեպքում, երբ նրա եղբայր Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ի կողմից Արթիկում քաղաքապետ է դարձել։ Երկուսին էլ հանձնարարվել է ընտրություններին մարզից ՀՅԴ-ին ձայն բերել։
Մենք փորձեցինք քաղաքապետից մեկնաբանություններ ստանալ սույն տեղեկությունների վերաբերյալ, բայց նա հարցը լսելուց հետո հեռախոսն անջատեց:
Նշենք, որ ըստ Gallup-ի մարտի 6-ի հարցումների՝ ՀՅԴ-ն ուներ 3,9 տոկոս վարկանիշ, իսկ երեկ այդ կազմակերպությունը Դաշնակցության ցուցանիշը բարձրացրել էր 4,8 տոկոսի: Իշխանությունն ուզում է նման կանխատեսումներով տմարադրվածություն ստեղծել, որ ՀՅԴ-ն կհաղթահարի նվազագույն շեմը, իսկ ինքը վարչական լծակներով դա կապահովի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1258 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»